Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:18 10-02-2025

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Aero India» ցուցահանդեսին

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հնդկաստանի օդուժի «Ելահանկա» ավիաբազայում մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։