copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:11 08-02-2025

ՔՊ-ականները օրենքով գողերին են քննարկել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանության ներսում բուռն քննարկումների թեմա է դարձել քրեական ենթամշակույթի դեմ պայքարի իմիտացիան։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ նիստերից մեկի ժամանակ խոսել է դրա մասին՝ հարցնելով, թե ինչպես ստացվեց, որ հայտարարում ենք, թե անհաշտ պայքար ենք մղում քրեական ենթամշակույթի` օրենքով գողերի եւ գողականների դեմ, իսկ այսօր ընդամենը 1 օրենքով գող է նստած, մինչդեռ Հայաստանում նրանք 21-ն են։ Հիշեցնենք, որ 2020-ին ԱԺ-ն Քրեական օրենսգրքում փոփոխություններ արեց եւ նոր հասկացություններ մտցրեց՝ «քրեական ենթամշակույթ կրող խմբավորում», «օրենքով գող», «քրեական հեղինակություն» եւ «քրեական բարձրագույն կարգավիճակ տալը, ստանալը, պահպանելը» սկսեց պատժվել 7-10 տարի ազատազրկմամբ։ Ապա, 2024-ին Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի նախաձեռնությամբ սահմանափակեցին նման քարոզ պարունակող ֆիլմերի ու հաղորդումների հեռարձակման ժամերը՝ 00:00-ից մինչեւ 06:00-ն:

Բայց գործնականում այդ երեւույթի դեմ պայքար չկա, ինչը, ըստ Հայկ Սարգսյանի, խոսակցությունների առիթ է տալիս` իշխանության եւ գողականների միջեւ կապի մասին։ Նա նկատել է, որ ազատազրկված օրենքով գողն էլ համարվում է Գագիկ Ծառուկյանի մտերիմը` գուցե հենց այդ պատճառով է նստած: Խոսքը «Վիտյա Թբիլիսկի» մականվամբ հեղինակության մասին է, որը կալանավորվել է 2023-ին։

Ամենից շատ դիտված

23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
14:00 Երբ կբացվեն ռուսական շուկայի դռները. 3 վարկած
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
19:41 Արտահոսքեր առանց պատասխանատուի․ Փաշինյանի հայտարարությունը և անձնական տվյալների խնդիրը
16:28 Մտքումս կերպար էի ստեղծել. Օլյա Հակոբյանն առաջին անգամ խոսել է Աբելից բաժանվելու պատճառների մասին
15:00 Ձեր երեխաներին դաստիարակելը Ձեր պարտականությունն է. Հայկ Հովհաննիսյանի կոշտ պատասխանը՝ հետևորդին
20:11 Հավկիթի մեծության կարկուտ՝ Հայկավան գյուղում
19:28 Վարչական դատարանը բավարարել է ՀԱԵ հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:16 Լեհաստանը Զելենսկիին զրկել է երկրի բարձրագույն պետական պարգևից