copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:46 07-02-2025

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ՝ պաշտոնական քննարկո՞ւմ, թե՞ պատահական լուսանկար

Միջազգային կրոնական ազատության ամենամյա գագաթնաժողովի շրջանակներում Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։

Այս մասին տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր։

Սպիտակ տան պաշտոնական կայքում, սակայն, այս հանդիպման մասին տեղեկատվություն չկա։ Առհասարակ՝ ամերիկյան լրատվականները Փաշինյան-Վենս հանդիպմանը չեն անդրադարձել։ Ուստի՝ կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ընդամենը լուսանկարվել է ԱՄՆ փոխնախագահի հետ։

Փորձագետները կարծիք են հայտնում, որ հայ-ամերիկյան հարաբերությունները չէին կարող քննարկվել նման ոչ համապատասխան միջավայրում։ Իսկ որոշ օգտատերեր գրում են, որ նկարը, կարծես, երկրպագուի լուսանկար լինի իր սիրելի ֆուտբոլիստի հետ։