Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:47 07-02-2025

Հայաստանում քաղաքական պատասխանատվություն չկա. հարցում

Փետրվարի 5-ին ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան, որ երեկ ձերբակալված 7 անձանցից 4-ը կալանավորվեն:

Կալանավորվել են Երևանի քաղաքապետարանի ներկայիս երկու պաշտոնյաներ՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը: Մյուս երկու կալանավորվածները քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներ են՝ Ռոբերտ Դարբինյանը քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել, իսկ Արամ Այվազյանը նրա տեղակալն էր:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներով և անցորդներին հարց ուղղել․ «Ձերբակալվել են քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ կոռուպցիայի մեղադրանքով։ Ձեր կարծիքով քաղաքական պատասխանատվություն կլինի՞»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ քաղաքական պատասխանատվություն չի լինի։ «Ամբողջ ղեկավարությունը պետք է հրաժարական տա, եթե մի քիչ նամուս-թասիբ ունենան»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ոչ մի պատասխանատվություն էլ չի լինի։

«Առաջին դեպքը չի։ Մենք որ երկրում ենք ապրում, որ պատասխանատվություն էլ լինի»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը