copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:35 07-02-2025

Մասիս քաղաքում հրդեհ է բռնկվել «Toyota»-ում․ shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցում ավտոմեքենան է այրվում։

Հրշեջ-փրկարարները մարել են Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Վլադիմիր Սաքունցի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն վերածվել է մոխրակույտի։

Ոստիկանները, պարեկներն ու փրկարարները տեղում պարզել են նաև, որ հրդեհի հետևանքով վարորդը և 1 ուղևոր տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց տեղափոխված ուղևորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: