Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ժողովրդին հայտնի Հալիձորի ոլորաններում ճանապարհը սպասարկող ճանշինի «գլուխ պահելու» պատճառով նշված հատվածում լարված են աշխատել պարեկներն ու փրկարարները։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհն սպասարկող ճանշինը կարելի է ասել անուշադրության էր մատնել նշված հատվածը։
Փրկարարները ու պարեկները 40-ից ավելի ավտոմեքենաներ են դուրս բերել այդ վտանգավոր հատվածից, քանի որ մեծ թվով ավտոմեքենաներ հայտնվում էին կամ մերկասառույցի, կամ ձնաբքի մեջ ու ստիպված պարեկներն ու փրկարարները, մի մասը հրելով, մի մասը հատուկ ճոպանների միջոցով՝ իրենց ծառայողական մեքենաներով, այդ թվում՝ 20-ից ավելի «Iveco», «Volvo», «Howo» մակնիշի բեռնատարներ, դուրս էին բերում ու քարշակած վիճակում մոտ 1 կմ տեղափոխում անվտանգ վայր։
Մինչդեռ եթե այդ հատվածի ճանշինի պատասխանատուները ժամանակին կատարեին իրենց աշխատանքը, ապա նման պատկեր չէր լինի։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում