copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:06 06-02-2025

Խարդախության նոր ձև՝ բուքմեյքերական հայտնի ընկերության տարբերանշանով

Oragir.News-ը արդեն տևական ժամանակ է՝ հետևում է շահումով խաղերի ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, մենք մի քանի անգամ անդրադարձել ենք նաև գովազդային ոլորտում Հայաստանում չգրանցված բուքմեյքերների խախտումներին:

Այս անգամ համացանցում նկատեցինք ևս մեկ՝ հարցեր առաջացնող հրապարակում, որտեղ օգտագործված էր Totogaming-ի տարբերանշանն ու կապ հաստատեցինք բրենդի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աելիտա Չիլինգարյանի հետ: «Ուրախ եմ, որ նկատել ու անդրադառնում եք այս խնդրին, քանի որ Totogaming–ը արդեն տևական ժամանակ է մտահոգված է ու պայքարում է այս երևույթի դեմ և ոչ մի առնչություն չունի նման հրապարակումների հետ»,- Oragir.News-ի գրավոր հարցմանը պատասխանել է Totogaming-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աելիտա Չիլինգարյանը:

Նշենք, որ Oragir.News-ը արդեն մի քանի անգամ նկատել է հայտարարություններ, որտեղ նշվում է, որ եթե կրկին պարտվել եք, ապա տվեք Ձեր հաշիվը վարձակալության, իսկ հայտարարություններին կցված նկարներում օգտագործվում է Totogaming-ի տարբերանշանը։

Աելիտա Չիլինգարյանը մեզ հետ զրույցում հավելեց․ «Բացի այդ նշեմ, որ խաղային հաշիվները վաճառելը, ժամանակավոր որևէ մեկին տրամադրելը կամ, ինչպես այս հրապարակման մեջ է նշած, «վարձակալության» տալը արգելված է օրենքով և մեր կանոնակարգերով, իսկ եթե մեր մասնագետները նման դեպքեր են բացահայտում, ապա այդ խաղային հաշիվները արգելափակվում են: Իսկ այս դեպքում, կարևոր է ընդգծել նաև, որ շահումով խաղերի օպերատորների գովազդը Հայաստանում 2022 թվականից արգելված է, իսկ մենք, լինելով լիցենզավորված բրենդ, շատ ուշադիր ենք ցանկացած կանոնի պահպանմանը»։

Սակայն ինչ են անում անհայտ անձինք՝ վարձակալելով հաշիվները, դեռևս պարզել մեզ չի հաջողվել։

Ամենից շատ դիտված