copy image url
Ներքին 3 տարի առաջ - 09:23 25-04-2023

Իսկ գուցե կանչենք Ալեն Սիմոնյանին, որ թքի Արայիկ Հարությունյանի երեսին․ Հ1-ը բուքմեյքերական գովազդ է ցուցադրել

Երևանում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը: Առաջնությունն, որն առանձնացավ հայ մարզիկների փայլուն նվաճումներով և... Արայիկ Հարությունյանի սելֆիներով:

Երևանում անցկացված խոշորագույն մարզական իրադարձության կազմակերպումը վստահված էր կամ ուղղակի թողնված էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Արայիկ Հարությունյանի հույսին: Իսկ ինչպես գիտենք, այս անուն-ազգանունն արդեն նշանակում է ձախողում։

Կազմկոմիտեի նախագահի տխրահռչակ բացթողումների շղթան վերջին օրը հասավ իր տրամաբանական վերջաբանին:

Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 23-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ցուցադրվեց բուքմեյքերական ընկերության գովազդ: Այո, Հայաստանում դա արգելված է օրենքով, սակայն... 109+ կգ քաշային կարգի հաղթող, վրացի անվանի մարզիկ Լաշա Տալախաձեն մրցահարթակ էր բարձրացել «Crystalbet» գրությամբ մարզահագուստով (ի դեպ, Վրաստանի հավաքականների մյուս ծանրորդները այլ մարզահագուստով էին):



Կատարվածը կարող է մի քանի բացատրություն ունենալ։ Առաջինը վրիպակն է․ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամները միշտ աչքի են ընկնում ճակատագրական վրիպումներով։

Երկրորդ տարբերակը տարընթերցումն է։ Շատ հավանական է, որ կրիստալ անունը կարդալով՝ Արայիկ Հարությունյանը մտածել է, որ խոսքը այն թմրադեղերի մասին է, որոնք երբեմն տարածվում են անգամ պարեկների կողմից, հետևաբար, այդ գրությունը գուցե ինչ-որ կերպ ամրապնդում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը և լրացուցիչ միջոցներ է ապահովում իրավապահ համակարգի համար, և որոշել է ձայն չհանել։

Երրորդ տարբերակը պարզապես վախն է․ գուցե Արայիկ Հարությունյանը մոտեցել է Լաշա Տալախաձեին, բայց տեսնելով գերբնական ուժը՝ «դուխ» չի արել ասելու, որ պարոն Լաշա, Ձեր մայկան պետք է փոխվի։

Եվ վերջապես, չորրորդ տարբերակն այն է, որ ինչպես միշտ, գովազդի համար պետք է վճարել, իսկ արգելված գովազդի համար՝ շատ ավելի շատ, մանավանդ որ Հարությունյանների ընտանիքում մարդիկ կան, որ օրվա հացը վաստակում են գովազդով։

Եթե Հայաստանն իրոք լիներ իրավական երկիր, որտեղ դատախազությունը հետևում է օրենքին, այլ ոչ թե կառավարության գլխավոր մասնաշենքից եկող հրահանգներին, ապա մենք արդեն պետք է լսած լինեինք օրենքով նախատեսված՝ հսկայական տուգանքների (մի քանի հարյուր միլիոն դրամ) և հրաժարականների մասին, բայց քանի որ մեզ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, ապա նման պատրանքներ ոչ ոք չունի․ ամենավատ բանը, որ կարող է տեղի ունենալ Արայիկ Հարությունյանի հետ, դա այն է, որ կարող է չհամաձայնել Նիկոլ Փաշինյանի ասածին՝ «պեռաշկի» ուտեն, թե ֆոնդյու, ինչից հետո Ալեն Սիմոնյանը իր ողջ պատանեկան էնտուզիազմով կթքի Արայիկ Հարությունյանի դեմքին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը