Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:53 06-02-2025

Իրան-Ռուսաստան զենքի մատակարարում Սիրիայի միջոցով. Ասադի տապալումից հետո սպասվող զարգացումները

Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն ամրապնդվել են, հատկապես ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս համագործակցության հիմնական ոլորտներից մեկը զենքի մատակարարումն էր, որն իրականացվում էր Սիրիայի տարածքով։

Սիրիան Բաշար Ասադի իշխանության ներքո դարձավ կարևոր տարանցիկ ճանապարհ զենքի անօրինական մատակարարման համար՝ թույլ տալով Ռուսաստանին և Իրանին շրջանցել միջազգային պատժամիջոցները և ամրապնդել իրենց դիրքերը Մերձավոր Արևելքում:

Սիրիայի օգնությամբ երկու երկրներն էլ կարողացել են արդյունավետ կերպով իրականացնել մատակարարումը։ Ավելին, սրանք իրականացվում են գաղտնի կերպով՝ առանց պաշտոնական վերահսկողության։ Օգտագործում են տարբեր մեթոդներ, որ քողարկեն իրենց անօրինական գործողությունները։

Տարբեր տեսակի զենքեր են տարանցվել սիրիական տարածքով՝ հրթիռային համակարգերից սկսած մինչև ավելի փոքր զենքեր։

Ռուսաստանն ու Իրանը հմտորեն օգտագործել են Սիրիայի նավահանգիստներն ու օդանավակայանները զենք փոխադրելու համար՝ հաճախ բեռը քողարկելով մարդասիրական օգնության ներքո:

Սակայն Բաշար Ասադի տապալումից հետո իրավիճակը Սիրիայում փոխվել է։ Այս փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ սպառազինությունների մատակարարման ինչպես նաև Ռուսաստանի և Իրանի միջև ընդհանուր ռազմատեխնիկական համագործակցության վրա։ Երկրի նոր իշխանությունները կարող են փոխել արտաքին քաղաքականությունը և վերակողմնորոշել իրենց հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ: Սա նաև նոր մարտահրավերներ կստեղծի երկու երկրների համար, որոնք ստիպված կլինեն այլընտրանքային ուղիներ փնտրել համագործակցությունը շարունակելու համար։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան