copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:30 06-02-2025

Սալվադորի CECOT մեգաբանտը. ԱՄՆ-ից արտաքսված ներգաղթյալների նոր տունը

Սալվադորի CECOT բանտը համարվում է աշխարհի ամենադաժան բանտերից մեկը, որտեղ վախենում են մուտք գործել անգամ ոստիկանները։ Հենց այստեղ կարող են հայտնվել Միացյալ Նահանգներից արտաքսված միգրանտներն ու դատապարտված հանցագործները։ Գրում է AP News-ը։

Այն կառուցվել է նախագահ Նայիբ Բուկելեի նախաձեռնությամբ՝ երկրում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի նպատակով։ Բանտը նախատեսված է ավելի քան 40 հազար դատապարտյալի համար, որոնց մեծ մասը վտանգավոր խմբավորումների անդամներ են։

Տեսակցություններն այստեղ արգելված են, իսկ կալանավորներն իրենց խցերից դուրս են գալիս օրական միայն կես ժամ՝ խիստ հսկողության պայմաններում։ Սա նպատակ ունի կանխել բանդաների անդամների միջև կապը և նվազեցնել հանցավոր գործունեությունը բանտի ներսում։

Բանտի վերաբերյալ շատ են ինչպես դրական, այնպես էլ բացասական կարծիքները։

Որոշ իրավապաշտպան կազմակերպություններ մտահոգություն են հայտնել կալանավորների իրավունքների ոտնահարման վերաբերյալ, սակայն կառավարությունը պնդում է, որ այս միջոցառումներն անհրաժեշտ են երկրում հանցավորության մակարդակը նվազեցնելու համար։

Բանտի բացումից հետո Սալվադորում հանցավորության մակարդակը զգալիորեն նվազել է։ Նախագահ Բուկելեն պնդում է, որ այս քաղաքականությունն արդարացված է, քանի որ մարդիկ սկսել են ապահով զգալ իրենց երկրում։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:50 Խլված մանդատներով ձևավորված խորհրդարանը կարող է ունենալ աթոռներ, բայց ոչ երբեք՝ ժողովրդի վստահությունը
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
15:13 Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է