copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 17:00 05-02-2025

Ցեղասպանն ու հողատուն հերթական ապտակը ստացավ․ Հովհաննես Պողոսյանը գնահատել է Մխիթարյանի քայլը

Հայկական ֆուտբոլի խորհրդանիշ Հենրիխ Մխիթարյանը չի ժամանել և ներկայացուցիչ չի ուղարկել լավագույն մարզիկների մրցանակաբաշխությանը, երբ նրանք պարգևներ ստացան Նիկոլ Փաշինյանից։

Հենրիխի այդ քայլը գնահատել է լեգենդար «Արարատի» անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը։

Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում ասել է հետևյալը․

«ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող ցեղասպանն ու հողատուն հերթական ապտակը ստացավ, այս անգամ արժանապատիվ հայ ֆուտբոլիստից՝ մերօրյա հայկական ֆուտբոլի ամենափառահեղ լեգենդ Հենրիխ Մխիթարյանից։

Կեցցես Հենո, դու արժանապատիվ հայ ընտանիքի զավակ լինելով քեզ դրսևորում ես ոչ միայն որպես աշխարհահռչակ ֆուտբոլիստ, այլև արժանապատիվ ու հայրենասեր հայ։ Ցանկալի կլիներ, որ մեր մյուս մարզիկներն էլ դրսևորեին արժանապատվություն և կամք։

Հենոն հայկական ֆուտբոլի փառահեղ ներկայացուցիչն է, ինչը չես կարող ասել մեր ֆուտբոլն այսօր բռնազավթած ազգադավների մասին, որոնք, կարծես հատուկ ծրագրով, կործանում են այն իր բոլոր ճյուղերով։

Սրանք ոչ միայն դավաճան սողուններ են, այլև ստախոս ու մանիպուլյատոր։ Օրերս մելիքբեկյան անվանվող ստախոսի ֆուտբոլային խունտան հայտարարեց, որ իրենց հերթական ստի ժամկետը լրացել է և մի փոքր էլ ժամանակ խնդրեց ֆուտբոլասեր հասարակությունից Ազգային հավաքականի նոր մարզիչի անունը հնչեցնելու համար։ Խոսքս ուզում եմ ուղղել թշնամի ադրբեջանցի զինվորների մայրերի մասին երբեմնի հոգ տանող մելիքբեկյանին.

Լսի՛ր, ազգուրաց թրքապաշտ, դուք ոչ թե պիտի ժամանակ խնդրեիք Ազգային հավաքականի մարզիչի անունը հնչեցնելու համար, այլ պետք է գլխիկոր հայտարարեիրք ձեր հրաժարականի մասին, պետք է ծնկաչոք հայցեիք մեր ներողամտությունը։ Շատ մոտ է այն ժամանակը, երբ դուք հրաժարական չներկայացնելու դեպքում ուղղակի դուրս կշպրտվեք այդ շենքից ու հայկական ֆուտբոլից ընդհանրապես, ինչպես մյուս ոլորտները, այնպես էլ հայկական ֆուտբոլը ապականել եք ձեր ճղճիմ ներկայությամբ, ձեր ընչաքաղց ու թալանչի վարքագծով, խայտառակել եք մեր ֆուտբոլն ամբողջ աշխարհով այն դարձնելով խաղադրույքների որջ, ձեր ցածրակարգ սիրողական մակարդակով հայկական ֆուտբոլը դարձրել եք համաշխարհային ֆուտբոլի ետնապահներից»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա