Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:19 05-02-2025

Զելենսկին հայտնել է պատերազմում Ուկրաինայի զոհերի թիվը

Ռուսաստանի հետ պատերազմում զոհվել է մոտ 45 100 ուկրաինացի զինվորական, վիրավորվել է 390 հազարը։ Այս մասին բրիտանացի լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Երկու ամիս առաջ Զելենսկին հայտնել էր. 43 հազար զոհի և 370 հազար վիրավորի մասին։

Ռուսական կորուստները Ուկրաինայի առաջնորդն այն ժամանակ գնահատել է գրեթե 200 հազար։ Նշենք, որ ռուսական կողմը պաշտոնական տվյալներ չի հայտնում իր կորուստների մասին։

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը պատերազմի ընթացքում կորցրել է գրեթե մեկ միլիոն զինվոր, իսկ Ուկրաինան՝ 700 հազար: «Մենք ունենք թվեր։ Մոտ մեկ միլիոն ռուս զինվոր է սպանվել։ Բայց նաև 700 հազար ուկրաինացի զինվոր է սպանվել։ Ռուսներն ավելի շատ են, բայց նրանք ավելի շատ զինվորներ ունեն, որոնց կարելի է կորցնել։ Երկիրն այդպես կառավարել չի կարելի»,-ասել է Թրամփը։

Ամենից շատ դիտված