copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:52 05-02-2025

Մակրոնի կնոջը տղամարդ անվանած լրագրողը դատի կտա առաջին տիկնոջը

Ֆրանսիացի լրագրող Նատաշա Ռեյը, որը դատապարտվել է այն պնդումների համար, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը տղամարդ է ծնվել, Փարիզի դատարան բողոք կներկայացնի Բրիջիթ Մակրոնի դեմ: Այս մասին Риа Новости-ին ասել է նրա փաստաբան Ֆրանսուա Դանգլեանը:
Նրա խոսքով՝ համապատասխան բողոքը կներկայացվի մոտ ժամանակներս։

2021 թվականի դեկտեմբերին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից մի քանի ամիս առաջ, իրեն անկախ լրագրող անվանող Ռեյը YouTube հարթակում տեղադրված հոլովակում հայտարարել էր, որ արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է առաջին տիկնոջ նկատմամբ հետաքննությամբ։ Նա պնդում է, որ Մակրոնի ուսուցչուհի Բրիջիթը, ով 24 տարով մեծ է նախագահից, իրականում ծնվել է տղամարդ, ում անունը Ժան-Միշել է եղել: Տեսանյութը վիրուսային է դարձել և արագորեն տարածվել լրատվամիջոցներում։

2024 թվականի մարտին Մակրոնն առաջին անգամ հրապարակավ քննադատել էր իր կնոջ սեռի վերաբերյալ տաբլոիդների հաղորդագրությունները։ Նրա խոսքով՝ ամենավատ բանը, որին ինքը բախվում է նախագահի պաշտոնում, կեղծ տեղեկություններն ու շինծու սյուժեներն են, որոնց մարդիկ հավատում են։

Ամենից շատ դիտված

13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի