Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:57 04-02-2025

Չեմ վճարում, շնորհակալություն եմ ասում, իջնում. բոյկոտ` օր 3

«Կարծում եմ՝ սա անհեթեթություն է։ Ինչպե՞ս կարելի է, որ նման փոքրիկ երկրում նման թանկացումներ լինեն։ Իմ կարծիքով՝ մեր այս ամբողջ կազմին պետք է վերցնեն, մի տան մեջ փակեն ու բոլորին վառեն՝ սկսած վարչապետից, վերջացրած իր օգնականներով»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց տրոլեյբուսներից օգտվող երիտասարդ կանանցից մեկը։

Նշենք, որ փետրվարի 1-ից տրանսպորտում քաոս է տիրում։ Քաղաքացիների գերակշիռ մասը դեմ է տրանսպորտի համար 150 դրամ վճարելուն և բոյկոտում է քաղաքային իշխանության որոշումը։ Այսօր` փետրվարի 4-ին, Oragir.News-ը քաղաքացիների կարծիքը լսելու համար պատահականության սկզբունքով ընտրեց տրանսպորտային միջոցներից մեկը՝ տրոլեյբուսը, մեկ ամբողջ երթուղի անցավ՝ առաջին կանգառից մինչև վերջինը, զրուցեց տրոլեյբուսից օգտվող բոլոր քաղաքացիների հետ, որոնց գերակշիռ մասը դեմ է թանկացմանը, չի վճարում նստելիս, ավելին՝ բոյկոտում է՝ նշելով, որ ոչ մի հիմնավորում չի տեսնում տրանսպորտի թանկացման համար և կարծում է, որ եթե մարդիկ հետքայլ անեն, ապա նույն կերպ քաղաքային իշխանությունները 150-ից երթևեկությունը կդարձնեն 300 դրամ։

Մանրամասններ՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով