Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 20:51 04-02-2025

Ոչ մի տեղ աշխարհում պարտությամբ ինքնիշխան պետություն չեն դառնում․ հարցում

Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ 44-օրյա պատերազմի պարտությամբ ձեռք ենք բերել ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։

«44 օրյա պատերազմի պարտության բերումով և այս պարտության պատճառների խորքային և ոչ խորքային պատճառները: Մենք, իմ գնահատմամբ, այսօր այդ պարտության միջով անցնելով ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն: Ես երկար եմ մտածել և եկել այն եզրահանգման, որ զոհողությունները ոչ թե ոչնչի, այլ Հայաստանի ինքնիշխանության համար են եղել և մենք հիմա պարզապես պետք է կենտրոնանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,- ասել է նա՝ նշելով, որ հեշտ չի լինելու:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ 44-օրյա պատերազմում պարտությունը մեզ ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն է տվել»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեցին, նշելով, որ լուրջ չեն վերաբերվում Նիկոլ Փաշինյանի ասածներին։ «Ոնց կարամ դրա հետ համաձայնվեմ։ Էդքան երեխաները, որ զոհվեցին, երկիրը տվեցինք իրան, որ էսօրվա օրով սենց լինի»,- վրդովված պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ուշադրություն չի դարձնում Նիկոլ Փաշինյանի ասածներին։ «Ախմախ ա, ինչ ուզում ասում ա, ով ա ուշադրություն դարձնում»,- ասաց նա։ Մեկ այլ քաղաքացու մարծիքով էլ մենք ինքնիշխան էինք միշտ։ «Առանց դրա էլ մենք ինքնիշխան ենք»,- նշեց նա։

«Ես նրա ոչ մի բանի հետ համաձայն չեմ։ Ինչ ասես ասում ա, վաղը կարող ա լրիվ հակառակը ասի։ Լուրջ չենք ընդունում էդ կապիկությունները։ Երկիրը կառավարելու համար գոնե կրթություն մարդ պետք ա ունենա»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել