copy image url
Ավելին 1 տարի առաջ - 14:31 04-02-2025

«Գրեմմի 2025». կարմիր գորգի ամենաոճային և հիշարժան արտիստները

Լոս Անջելեսում կայացել է «Գրեմմի» մրցանակաբաշխությունը, որն աշխարհում ամենահեղինակավոր երաժշտական իրադարձություններից մեկն է։

Ամերիկյան ձայնագրման ակադեմիայի երաժշտական մրցանակաբաշխությանը համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները մշտապես ներկայանում են շքեղ,միևնույն ժամանակ տարօրինակ հանդերձանքով։

Oragir News-ը ներկայացնում է կարմիր գորգի ամենաոճային և տարբերվող աստղերին:

1)Թեյլոր Սվիֆթը հանդես է եկել կարմիր գորգը խորհրդանշող՝ Vivienne Westwood-ի շքեղ զգեստով: Շատերի համար անհասկանալի էր երգչուհու ոտքի «T» շղթան։ Այն կապված էր իր անվա՞ն, թե՞ սիրեցյալի՝ Travis Kelce-ի։




2) Ժանել Մոնեն հանդես է եկել ավելի համեստ հանդերձանքով։ Նրա ոճաբան Ալեքսանդրա Մանդելկորնը ասել է, որ Լոս Անջելեսի անտառային հրդեհներով պայմանավորված,կարծում ենք՝ չափազանց ճոխ կերպարը ճիշտ չի լինի։



3) Գրեմմիի 13-րդ դափնեկիր Լեդի Գագան կրում էր խորհրդավոր զգեստ Vivienne Westwood-ից, իսկ զարդերը Tiffany & Co-ից։



4)Շակիրան կրել է շքեղ զգեստ Etro-ից, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։



5) Մայլի Սայրուսը կրում էր շքեղ, բայց միևնույն ժամանակ շատ կանացի սև զգեստ Saint Laurent-ից։



6) Սինտիա Էրիվոն կրում էր Louis Vuitton-ի արտադրության ռետրո զգեստ: Նա նաև աչքի էր ընկնում իր մատնահարդարմամբ՝ պատված ադամանդե քարերով։




7) Սաբրինա Քարփենթերը կարմիր գորգին հանդես եկավ JW Anderson-ի փետրավոր զգեստով։ Նրան շատերը անվանում էին «Grammy-ի Կարապ»։



8) Ջեյդեն Սմիթը ժամանել է Louis Vuitton-ի զգեստով։Շատերը քննարկում էին նրա դղյակի տեսքով աքսեսուարը, ասելով, որ նա գլուխը տանն է մոռացել:



9) Cardi B-ին հանդես էր եկել մանրակրկիտ ասեղնագործված Cavalli Couture-ի զգեստով,զարդարված շքեղ փետուրներով։



10) Ֆիննեասը կրում էր Zegna ապրանքանիշի կոստյում, իսկ նրա քույրը՝ Բիլլի Այլիշը, հանդես էր եկել Prada-ի արտադրության կոստյումով։




11) Ուիլոու Սմիթը հանդես է եկել Versace-ի արտադրության ներքնազգեստով, որնարժանացել է մի շարք քննադատությունների։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի