copy image url
Ավելին 4 տարի առաջ - 17:05 26-05-2022

Սինդի Քրոուֆորդի դստերը նկարահանել են Կաննի կարմիր գորգի վրա Օսթին Բաթլերի հետ համբուրվելիս

Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի ժառանգորդուհին՝ 20-ամյա Կայա Գերբերը, Կաննի 75-րդ կինոփառատոնի կարմիր գորգի վրա համբուրվել է դերասան Օսթին Բաթլերի հետ և հայտնվել պապարացիների օբյեկտիվում։

Կայա Գերբերը Լազուրի ափին «Էլվիս»-ի պրեմիերային էր եկել աջակցելու իր զուգընկերոջը՝ Օսթին Բաթլերին, որը ներկայացված ֆիլմում կատարում էր գլխավոր դերը։ Սկզբում զույգը առանձին-առանձին է կեցվածք ընդունել աշխարհիկ լուսանկարիչների համար։ Մոդելը տեսախցիկի փայլերի տակ ցուցադրել է Celine-ի կարմիր գույնի մեջքը բաց զգեստ, մինչ դերասանը Թոմ Հենքսի և ֆիլմում նկարահանված մյուս աստղերի հետ կանգնել է աստիճանների վրա։ Սակայն ավելի ուշ զույգին նկարահանել են համբուրվելիս։

2021 թվականի նոյեմբերին Կայա Գերբերը բաժանվել է «Էյֆորիա» սերիալի աստղ Ջեյքոբ Էլորդիից, իսկ արդեն 2022 թվականի սկզբին հայտնի է դարձել դերասան Օսթին Բաթլերի հետ մոդելի սիրավեպի մասին, որը նրանից 10 տարով մեծ է։ Զույգին բազմիցս են նկատել զբոսնելիս, իսկ մարտին նրանք առաջին անգամ հայտնվել են հանրության առաջ «W Magazine»-ի նախաօսկարյան երեկույթին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում