copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 09:33 03-02-2025

Մասկը USAID-ի մասին շոկային բացահայտում է արել 

Ամերիկացի գործարար, ԱՄՆ կառավարությանն առընթեր Արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) «հանցավոր կազմակերպություն» է, և ժամանակն է, որ կազմակերպությունը «մահանա»։

Նա նաև հավելել է, որ USAID-ն, օգտագործելով ամերիկացիների հարկերը, ֆինանսավորել է կենսաբանական զենքի հետազոտությունները, այդ թվում՝ COVID-19-ը, որը միլիոնավոր մարդկանց է սպանել։

Washington Post-ը գրում է, որ DOGE-ի գործողությունները նպատակ ունեն խլել վերահսկողությունը սննդի օգնության աշխարհի խոշորագույն մատակարարի նկատմամբ, որին նրանք առանց որևէ ապացույցի անվանել են ձախակողմյան և կոռումպացված՝ չնայած Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների օրենսդիրների առարկություններին:

Շաբաթ օրը ԱՄՆ ՄԶԳ պաշտոնական կայքն անջատվել է, իսկ գործակալության էջը հայտնվել է Պետդեպարտամենտի կայքում: Ջնջվել է նաև ԱՄՆ ՄԶԳ-ի X-ի հաշիվը:

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
09:02 Օջախապետության փոխվարչապետը. ինչ անում է, երեխեքի համար է անում
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի