copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 11:08 29-01-2025

Հունվարի 29-ին նշվում է չինական Նոր տարին

Հունվարի 29-ին նշվում է չինական Նոր տարին կամ Գարնան տոնը։ Ամսաթիվն ամեն տարի փոփոխվում է, ինչը պայմանավորված է նրանով, որ Չինաստանում և ասիական մի շարք երկրներում հիմնվում են լուսնային օրացույցի վրա։ Ավանդաբար Նոր տարին համընկնում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալուսնի օրվա հետ։ 2025 թվականին երկրորդ լուսնային ամիսը կսկսվի հունվարի 29-ին և կտևի մինչև 2026 թվականի փետրվարի 16-ը։

Տոնը Չինաստանում առաջին հերթին ընտանեկան է: Այս օրն ընտանիքները հավաքվում են մեծ սեղանի շուրջը։ Նախուտեստների շարքում միշտ կան ազգային խոհանոցի ուտեստներ՝ ջիաոզի (տնական պելմեններ), նիանգաո (քաղցր բրնձով տորթ), շիտակե (շոգեխաշած սունկ), ինչպես նաև հատուկ «երկարակեցության արիշտա»: Այն սովորականից տարբերվում է երկարությամբ՝ խորհրդանշելով երկար տարիների կյանք։
Հյուրերին ընդունված է մանդարին նվիրել։ Սովորաբար հյուրասիրում են երկու մանդարին՝ այդպիսով ցանկանալով կրկնակի բարգավաճում և հարստություն։ Այս ասոցիացիան պայմանավորված է նրանով, որ վառ նարնջագույնը նման է ոսկե մետաղադրամներին: Իսկ հարազատներին նվիրում են hongbao՝ կարմիր ծրարներ փողով: Բոլոր ծրարների գումարը պետք է հավասար լինի։ Ամենից հաճախ նման ծրարներ նվիրում են երեխաներին և երիտասարդ ամուսիններին։ Քաղաքներում անցկացվում են տոնավաճառներ, երթեր և պարային ներկայացումներ կայսերական իշխանության գլխավոր խորհրդանիշ վիշապների մասնակցությամբ։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
09:00 ԿԸՀ փոխնախագահի դուստրերի եկամուտները ԿԸՀ բյուջեից. ագրեսիվ պահվածքի պատճառները
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
11:52 Էլիզ Մելիքյանը չեկավ հոր նոր նախագծի շնորհանդեսին. ինչ էր կատարվում «Սիրախաղ»-ի կուլիսներում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
09:42 Վանաձորում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ

Ձեզ գուցե հետաքրքրի