copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:30 27-01-2025

Թուրքիայի արտգործնախարարը կմեկնի Սաուդյան Արաբիա

Հունվարի 28-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կմեկնի Սաուդյան Արաբիա։ Ակնկալվում է, որ այցի շրջանակներում կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, առևտրի ծավալները մեծացնելուն ուղղված քայլերը և թուրք-սաուդական համակարգող խորհրդի աշխատանքները։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի միջև առևտրաշրջանառության ծավալները 2024-ի դրությամբ կազմել են 8 մլրդ դոլար, որից շուրջ 4 միլիարդի արտահանանումն իրականացվել է Թուրքիայի կողմից։

Նախատեսվում է, որ այցի շրջանակներում կքննարկվի Իսրայելի վրա միջազգային ճնշումը մեծացնելու քայլերը՝ Գազայում հաստատված հրադադարի պահպանման համար, ինչպես նաև կընդգծվի Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի սերտ համագործակցության կարևորությունը երկու պետությունների՝ Իսրայել, Պաղեստին տեսլականը կյանքի կոչելու համար։

Նշվում է, որ Թուրքիան կարևորում է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությունը Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացման հարցում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը