Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 13:40 27-01-2025

Իշխանությունը թող արցախահայերին օգնի ու գերիներին հետ բերի, ոչ թե հայտարարագրի․ հարցում

Ինչպես գիտենք, արդեն իսկ ներդրվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը․ մեկնարկել է երկրորդ փուլը։

Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է․ 2024 թվականի հաշվետու տարվա համար եկամտային հարկի տարեկան հաշվարկ հայտարարագիր պետք է ներկայացնեն ինչպես նախորդ տարվա՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնողները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նոր խմբեր։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել ․«Ի՞նչ գիտեք հայտարարարագրման մասին և ներկայացնելու՞ եք հայտարարարագիր»։

Հարցվածների մեծ մասն իր դժգոհությունը հայտնեց, նշելով, որ դա մարդկանց գրպանը մտնելու նոր ձև է։
«Խելամտորեն չի արված։ Դա կանխակալ հետին մտքեր ունի, մեր բոլերի գրպաները, անձնական կյանքը տնտղելու և մեր հաշիվները նաև օտարներին ում որ պարտք են, դա վերադարձնելու խնդիր ունեն մարդիկ, դրա համար էլ անցել են այսպիսի բաների։ Այս աղքատ երկրում ինչ հաշիվներ ներկայացնելու խնդիր»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ դեմ է հայտարարագրին։ «Պետությունն այդքան էլ ճիշտ չի աշխատում»,- նշեց նա։

Հարցվածներից մեկն էլ ասաց, որ նորմալ է վերաբերում դրան։ «Ամեն մի ծառայություն իր արժեքն ունի»,- նշեց նա։

«Ինչը հայտարարագրեն, ժողովուրդը փող ունի, որ մի հատ էլ հայտարարագրեն։ Ոչինչ չունեմ հայտարարգրելու, թոշակով ապրող մարդն ինչ հայտարարգրի։ Թող մտածեն ավելի կարևոր գործեր ունեն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել