Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:25 24-01-2025

Կոբախիձեն բացառել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչին ձգտում է ընդդիմությունը։

«Ուզում եմ բոլորին հիշեցնել, որ 2028 թվականի հոկտեմբերին Վրաստանում ընտրություններ են տեղի ունենալու, բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստվել այդ ընտրություններին, մինչ այդ այս տարվա հոկտեմբերին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, այնտեղ էլ կարող եք ձեր բախտը փորձել։ Սա իմ խորհուրդն է արմատական ​​ընդդիմությանը»,- լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետը։
Հիշեցնենք, որ Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ խորհրդարանական նոր ընտրություններ անցկացնելու պահանջով։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի