Ներքին 1 տարի առաջ - 17:26 23-01-2025

Չալո և Լեքսի անունով երկու վայրի արջերը վերադարձել են վայրի բնություն

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) փրկարար թիմը հաջողությամբ իրականացրել է բարդ վերականգնողական աշխատանք՝ Չալո և Լեքսի անունով երկու վայրի գորշ արջերին վերադարձնելով բնություն:

Ծրագիրը փորձարարական է, իրականացվել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և միջազգային մասնագիտական խմբերի համակարգմամբ: Այն բացառիկներից է աշխարհում։ Արջերն առանց մայրական խնամքի հայտնվել էին FPWC փրկարար կենտրոնում, որտեղ ավելի քան մեկ տարի գտնվել են մասնագետների անընդհատ վերահսկողության ներքո:

Վերականգնման գործընթացում կիրառվել է մասնագիտական առաջադեմ փորձ՝ ուղղված կենդանիների լիարժեք ինտեգրմանը: Վերադարձի որոշումը կայացվել է փորձագետների խմբի բազմակողմանի գնահատումից հետո, համոզվելով, որ արջերը լիովին պատրաստ են:

Հատուկ անցկացված գործողության շրջանակում FPWC փրկարար թիմն արջերին վերադարձրել է բնական միջավայր: Կենդանիներն ունեն նաև արբանյակային հետագծման հատուկ տվիչներ, որոնք թույլ են տալիս մասնագետներին շարունակաբար հետևել նրանց տեղաշարժին և անվտանգությանը:

Այս նախագիծը կարող է դառնալ վերականգնման հաջողված մոդել և լավագույն փորձ՝ Հայաստանի և ավելի լայն՝ Կովկասյան տարածաշրջանի վայրի բնության պահպանման գործում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) առաջատար բնապահպանական կազմակերպություններից է Հայաստանում։ Հիմնադրամի կողմից ստեղծված Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) եզակի հաստատություն է, որն ապահովում է վտանգված և փրկված կենդանիների պահպանությունն ու խնամքը։ Կենտրոնի հիմնման օրվանից մի քանի տասնյակ արջեր փրկվել և ստացել անհրաժեշտ օգնություն։ Հիմնադրամի գործընկերն է Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (IAR), որը համաշխարհային ճանաչում ունեցող կառույց է, մասնագիտացած է վայրի կենդանիների փրկության և վերականգնման ոլորտում։ Հայաստանում IAR-ը հանդիսանում է FPWC-ի ռազմավարական գործընկերը՝ համատեղ իրականացնելով Արջերի փրկության ծրագիրը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել