copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:06 04-08-2024

Վայոց ձորում արջերը վնասում են գյուղացիների այգիները և ոչնչացնում բերքը

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հին Ռինդ գյուղատեղի ենք ուղևորվում։ Դեպի Արենի գնացող մայրուղու Չիվայից անմիջապես հետո ընկած հատվածում գտնվող շուկայում գյուղացիները դեղձ են վաճառում։

Մեքենան կանգնեցնում եմ՝ դեղձ գնելու։ Վաճառողը մոտ 30 տարեկան երիտասարդ է Ռինդ գյուղից, ճանաչում է և չի ցանկանում գումար վերցնել, դեռ մի բան էլ հրավիրում է գյուղի իրենց տուն։
Մի կերպ համոզում եմ, և վերջում համաձայնվում է գոնե ավելի էժան գնով, քան սովորաբար վաճառում է դեղձը, վերցնել գումարը։

«Արջը օր ու արև չի տալիս, պրն. Ոսկանյան, մեքենաս վաճառել եմ, դեղձի այգի հիմնել, գիշերը գալիս, դեղձն ուտում է, մատղաշ ծառերն էլ ջարդում, վնասում, բերքից գցում։ Կենդանին մեղք չունի, ուտել է ուզում, բայց դե, մենք էլ սնանկանում ենք։ Խնդրել ենք, որ լուծում գտնեն, մեզ էլ օգնեն, որ այգիները պաշտպանենք, ոչ մի բան չեն անում, միայն խոսում են։ Խնդրում եմ՝ այս մասին գրեք, որ տեղյակ լինեն, Ձեզ հարգում են, միգուցե լսեն», - դառնացած խոսում է երիտասարդը։

Քանի որ խոստացա, որ այս մասին կգրեմ, ապա գրում եմ, բայց սա առաջին դեպքը չէ։ Միայն այս տարի երևի չորս-հինգ նման պատմություն եմ լսել Վայոց ձորի տարբեր վայրերում, ինչը ցուցիչ է, որ խնդիրը լայն տարածում ունի և պետք է լուծում գտնել։
#Հայաստանը»։



Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը