Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:30 23-01-2025

Մի 2 բաժակ կոնյակ են կոնծում ու ասում՝ դավայ սենց անենք, մեկ ա ժողովուրդը տալու է․ ակցիայի մասնակից

Օրենքը որ հանեցին առանց քննարկեու, իրենց մեջ մի հատ մասնագետ չկա՞ր, որ ասեր՝ էս ի՞նչ եք անում։ 2018 թվին ընտրեցինք, որ նորմալ երկիր դառնա, հիմա հիասթափվել եմ. ոնց հասկացա, օրենքի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է. այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ Oragir.News-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մեկ այլ տնտեսվարող էլ նշեց, որ իշխանությունները օրենքներն ընդունում են առանց ժողովորդի կարծիքը հաշվի առնելու․ «Մի 2 բաժակ կոնյակ են կոնծում ու ասում՝ դավայ սենց անենք, մեկ ա խելոք են, ժողովուրդը տալու է»։

Հիշեցնենք, որ Շրջանառության հարկի փոփոխությունից դժգոհ տնտեսվարողները Կառավարության շենքի մոտ բողոքի ակցի են իրականացնում։ Հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունը մի քանի անգամ ավելացրել է նրաց հարկային բեռը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են վերանայել օրենքը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը