Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 21:07 22-01-2025

Ձե՞ռ եք առնում․ Փաշինյանը միլիարդներով փող ա կուտակել, ի՞նչ վարկ․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սկսել է լրացնել իր անձնական համընդհանուր հայտարարագիրը։ Փաշինյանին, սակայն, խանգարող հանգամանքներ են եղել։

«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը եւ ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում»,- ֆեյսբուքում գրել է վարչապետը։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Հավատո՞ւմ եք,որ Նիկոլ Փաշինյանը վարկ ունի»։

Հարցվածների մեծ մասը զարմացավ հարցից՝ տալով բացասական պատասխան։ Եղան քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ հավատում են Նիկոլ Փաշինյանին։

«Չէ, ամոթ չի՞։ Ես ունեմ, ինքը ունի։ Ինքը կարա շատ բան ասի, որովհետև ինքը սովոր ա էդ «լավ» բաները ասի»,- պատասխանեց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ զարմացած հարցրեց. «Վա՞րկ․ ձեռք եք առնում։ Ինքը միշտ էլ ստախոս է եղել և ստախոս էլ մնում ա։ Վարկ չունի, միլիարդներով էլ փողա կուտակել»։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ հնարավոր է։

«Ես հավատում եմ իրան»,- ասաց նա։

«Երբեք։ Նիկոլ Փաշինյանն էնքան բան ունի, որ ամբողջ Հայաստանը չունի։ Ամերիկայով, եսիմ որտեղով»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել