copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:12 22-01-2025

Ո՞ր արժանիքի համար էիք ընտրել Սիրունյանին՝ սեռական հայհոյանքների՞. Խամոյանը՝ Փաշինյանին

«Երբ ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին, դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ ունենալու ձեր պատասխանատվության բեռով: Հավանաբար, այդ պատասխանատվության տրամաբանության շրջանակներում սոցիալական ցանցերում բացառապես հայհոյանքներով հայտնի ձեր կուսակցին, ով հետո նաև պարզվեց՝ կոռուպցիոն սկանդալների մեջ է ներգրավված, առաջադրեցիք ԲԴԽ անդամի պաշտոնում: Քանի որ ՔՊ խմբակցությունը զրո մասնակցություն ունեցավ քննարկմանը, զրո պարզաբանում ներկայացրեց թեկնածուի հետ կապված, որպես ՔՊ վարչության նախագահ՝ ստիպված եմ հարցը Ձեզ տալ՝ ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում ձեր ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում»,- ԱԺ-ում Փաշինյանից հետաքրքրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց՝ ԲԴԽ նախագահի թեկնածության համար անհրաժեշտ պարամետրերի առկայությունը:

Ագնեսա Խամոյանը նկատեց՝ անպատրաստ էր Փաշինյանը հարցի պատասխանին. «Ես ձեզ անգամ հուշեցի պարամետրերը՝ սեռական հայհոյանքները, ՔՊ-ական լինելը, կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված լինելը, առաջարկեք ձեր տարբերակը, ո՞րն էր, ի վերջո, ո՞ր չափորոշիչները, որ Սիրունյանը դարձավ ՔՊ վարչության սրտի թեկնածուն ԲԴԽ-ի: Դուք չգիտեի՞ք՝ ում էիք բերում և ԲԴԽ անդամ առաջարկում: Էդ Հովիկ Աղազարյանի SMS-ների ամբողջ բովանդակությանը ծանոթ եք, բա Սիրունյանի ֆեյսբուքյան բաց հրապարակումներին ծանոթ չէի՞ք:

Հովիկ Աղազարյանին հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների համար անձնական նամակագրություններում, կուսակցությունից հեռացրիք, բա, մեկ այլ կուսակցի բերում եք և առաջարկում եք ԲԴԽ անդամ, ով պետք է ստուգի այլոց բարեվարքությո՞ւնը, լինելով ՔՊ-ական, պետք է քաղաքական չեզոքություն ունենա, բայց ապահովի դատավորների անկախությո՞ւնը»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Խամոյանն առաջարկել էր ընտրել իր տարբերակը, ինքն էլ ընտրել է իր տարբերակը և պատասխանել. «Դուք ուզում եք ասել, որ կարող է՝ այնքան էլ լավ թեկնածու չէինք ընտրե՞լ, թե՞ սրտի թեկնածու եք ասում, ինչ եք ասում: Մենք որոշում ենք կայացրել, որը հակակշիռների և փոխզսպումների մեխանիզմով անցել է, ֆիլտրվել է, թեկնածուն որոշել է ինքնաբացարկ հայտնել: Ոնց որոշել և որոշվել է, որ առաջադրվի, այդպես էլ որոշել և որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի»:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը