copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:06 22-01-2025

ՌԴ–ն պատրաստ է աջակցել հայ–ադրբեջանական կարգավորմանը․ Euronews

Euronews-ը գրում է. Երեքշաբթի Մոսկվայում Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցան բանակցություններ՝ Բաքվի և Երևանի լարված հարաբերությունների ֆոնին։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Փաշինյանը դեռ դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ Հայաստանը չի կարող մնալ ՀԱՊԿ-ում, իսկ հունվարի 14-ին ստորագրվեց ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։ Արտգործնախարարների հանդիպման ընթացքում Միրզոյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի աջակցությունից, իսկ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։