copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:30 21-01-2025

ԿԲ-ն կրճատել է ավտոպարկն ու տասնյակ վարորդների ազատել աշխատանքից  

Oragir.News-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ կենտրոնական բանկը հետևել է Նիկոլ Փաշինյանի շոու-որոշմանն ու մոտ երկու տասնյակ ծառայողական ավտոմեքենաներ կրճատել, թողնելով ընդամենը 1-2-ը։

Oragir.News-ին նաև հայտնի է դարձել, որ ԿԲ-ում ծառայողական ավտոմեքենաների վարորդներին ստիպել են ազատման դիմումներ գրել և ազատվել աշխատանքից, նրանց վճարելով հավելյալ 2 ամսվա աշխատավարձ։

Ուշագրավ է, որ ՀՀ կենտրոնական բանկի մասին օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետով սահմանված է՝ «Կենտրոնական բանկն իր խնդիրներն իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից»: Սակայն ծառայողական ավտոմեքենաների կրճատումը վկայում է, որ ԿԲ-ն իրականում անկախ չէ, ենթարկվում է վարչապետի կամայական որոշումներին։ Տվյալ դեպքում ենթադրելի է, որ ԿԲ-ն ծառայողական ավտոմեքենաները կրճատել և վարորդներին աշխատանքից ազատել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան