copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:13 20-01-2025

Երևանի մետրոպոլիտենին պատճառվել է մոտ 17 մլն դրամի վնաս. shamshyan.com

Հունվարի 14-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնից տեղեկություններ են ստացվել, որ քննիչի կողմից քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել է, որ «Մագդա Դավթյան» ԱՁ-ի կողմից կատարված 35-ից ավելի մատակարարումների ժամանակ կասկածելի գործողություններ են կատարվել։ Այդ ժամանակ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է հանդիսացել Գևորգ Ավետիսյանը, ում լիազորություների վրա է դրված եղել նաև պարտականություններ՝ տնօրինել ընկերության գույքը, ինչպես նաև ֆինանսական միջոցները:

Արաբկիրի քննչական բաժնի քննիչները համադրելով ՀՀ վիճակագրական կոմիտեից և ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված տվյալները, հայտնաբերել են, որ 2020 թվականի մարտից միչև 2021 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում «Մագդա Դավթյան» ԱՁ-ի կողմից կատարված մատակարարումներով ապրանքների արժեքները շուկայական արժեքից էական տարբերվող արժեքներ են եղել, դրանք մատակարարվել են ավելի բարձր արժեքներով, որի արդյունքում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերությանը պատճառվել է խոշոր չափերի մոտ17 մլն ՀՀ դրամի վնաս:

Դեպքի փաստով համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվում՝ հետագա ընթացքը լուծելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը