copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:05 20-01-2025

Ամենայն անկեղծությամբ, վարչապետ դառնալու հավակնություն չունեմ. Լևոն Քոչարյան

Ես նման հավակնություն չունեմ, երբեք հավակնություն չեմ ունեցել նույնիսկ քաղաքականությամբ զբաղվելու, երբեք հավակնություն չեմ ունեցել պատգամավոր լինելու, բայց մեր երկրում դեպքերն այնպես զարգացան ու եղան գործընթացներ, որոնցից ես չէի կարող դուրս մնալ։ Ինձ համար անձնական տեսանկյունից շատ ավելի հաճելի ու հեշտ կլիներ ոչ մի բանի մեջ չլինել ու ինձ համար ապրել իմ կյանքը, բայց գործընթացներն այնպես զարգացան, որ ուղղակի չէի կարող հեռու մնալ այս ամենից, այնպես որ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, ես նման հավակնություն չունեմ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է Լևոն Քոչարյանը։

Լրագրողներն այսօր նրանից հետաքրքրվեցին՝ հավակնո՞ւմ է Հայաստանի վարչապետի պաշտոնին, եթե Ռուսաստանի «դաբրոն» ստանա։

«Ես չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները»,- ասել է Քոչարյանը։

Դիտարկմանը, թե տարիներ շարունակ այդպես է եղել՝ պատգամավորը նշել է, որ համաձայն չէ դիտարկման հետ ու այդպես կարծելու բոլոր հիմքերն ունի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը