Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:48 19-01-2025

Պուտինը հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին նախագահական ընտրություններում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Փոխանցում է Tert.am-ը։

«Վլադիմիր Պուտինը ջերմորեն շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին Աստվածահայտնության տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Բելառուսի բոլոր ուղղափառ քաղաքացիներին»,- ասվում է ուղերձում։
Պուտինը նաև հաջողություն է մաղթել Լուկաշենկոյին հունվարի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններում։

Ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը, «առաջնորդները հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը երկու երկրների դաշնակությանը և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը և պայմանավորվել հետագա անձնական շփումների շուրջ»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան