copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:16 17-01-2025

Գյուղապետարանից փորձել են գողություն կատարել

Հունվարի 16-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Գուգարքի գյուղապետարանի մոտ, գիշերվա ժամը 4-ի սահմաններում, նկատել են կայանած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենա, որի բեռնախցիկը եղել է բաց, իսկ շենքի մոտ եղել է սև վերնազգեստով մի երիտասարդ, որին ոստիկանները ճանաչել են։ Տեսնելով իրավապահներին` նա դիմել է փախուստի։

Ոստիկանները մոտեցել են մեքենային, որի վարորդ ներկայացած 41-ամյա տղամարդու հետ ստուգել են բեռնախցիկի պարունակությունը։ Բեռնախցիկում կային երկու համակարգիչ և այլ սարքեր։ Շենքի հետնամասում իրավապահները նկատել են գետնին դրված համակարգչի երեք մոնիտոր, պրոցեսոր, ցանցային սարք և հեռուստացույց։

Շենքի այդ հատվածի պատուհանը բաց էր, դրսի կողմից դրված էր մետաղյա լինգ: Հանցանք կատարելու հիմնավոր կասկածով վարորդը ձերբակալվել և իր վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին: Բաժին է հրավիրվել Գուգարքի վարչական ղեկավարը: Նա հաղորդում է տվել, որ գյուղապետարանի առաջին հարկի պատուհանը տեխնիկական միջոցով բացել և աշխատասենյակներից գողացել են չորս համակարգիչ, երկու տպիչ սարք, հեռուստացույց և էլեկտրական կարգավորիչ՝ պատճառելով մոտ երկու միլիոն դրամի վնաս:

41-ամյա տղամարդը հայտնել է, որ անձնական ավտոմեքենայով իրականացնում է տաքսի ծառայություն, և ժամը 3.30-ի սահմաններում զանգահարել է 23-ամյա երիտասարդն ու իրեն կանչել Գուգարքի գյուղապետարանի մոտ՝ ասելով, թե տեղափոխելու իրեր կան։ Մոտենալով գյուղապետարանին երիտասարդը բացել է մեքենայի բեռնախցիկը և սկսել իրեր բեռնել, որի ընթացքում էլ մոտեցել են ոստիկանության ծառայողները, և պատվիրատուն դիմել է փախուստի: Ձեռնարկված միջոցառումներով 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել և տեղափոխվել բաժին: 41-ամյա տղամարդն ու 23-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել են Լոռու մարզի քննչական վարչություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը