Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:46 17-01-2025

2025 թվականը Հայաստանի համար պարտքի մարման երեք ամենապիկային տարիներից մեկն է

Հայաստանն այս տարի վարկային մարումների առաջին խոշորագույն վճարումն է իրականացնելու, ինչը կարող է որոշակի ծանրաբեռնվածություն դառնալ երկրի տնտեսության և պետական բյուջեի համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ հանգամանքին ուշադրություն հրավիրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Նարինե Պետրոսյանը:

«Նայելով պարտքի մարումների ժամանակացույցը՝ կտեսնենք, որ բավականին դժվար տարի է սպասվում, քանի որ ունենք մարումների բավական մեծ ծավալ: Դա կարող է բավականին ծանր բեռ դառնալ բյուջեի համար: 2025 թվականն այդ առումով մեր ամենապիկային տարիներից է: Այդպիսիք են լինելու նաև 2027 և 2029 թվականները: Հաշվի առնելով, որ մեր երկրի բյուջեն անհատակ չէ, ծախսային ուղղությունները բազմաթիվ ու բազմազան են, և դրանցից յուրաքանչյուրը էական նշանակություն ունի տնտեսության համար, այդ թվում՝ նաև տնտեսության մրցունակության բարձրացման տեսանկյունից՝ 2025 թվականը տնտեսության ու պետական բյուջեի համար բավական ծանր տարի կարող է լինել»,- նշեց նա:

Նա արձանագրեց, որ թեպետ ռուս-ուկրաինական հակամարտության սկզբին հաջորդած երկու տարիները մակրոկայունության տեսանկյունից բավականին հաջողված էին Հայաստանի տնտեսության համար (հաշվի առնելով նաև վարկային ցուցանիշներն ու տնտեսական բարձր աճը), այնուամենայնիվ, 2025 թվականը որոշակի ռիսկեր է պարունակում՝ պայմանավորված նախորդող ժամանակահատվածում բարձր աճի ապահովմանը նպաստած դրական գործոնների ազդեցության նվազմամբ:

Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նշել էր, որ 2025 թվականին Հայաստանի ընդհանուր պարտքի կառուցվածքում դրամային պարտքի կշիռը կարող է փոքր-ինչ նվազել՝ կառավարությունը, արտարժութային կարիքներից ելնելով, մտադիր է այս տարի ավելի շատ դոլարային պարտք վերցնել:

«Պարտքի մարման ժամանակացույցով 2025 թվականին ունենք մոտավորապես 1.6 մլրդ դոլարի մայր գումարի մարում և մոտ 780 մլն դոլարի սպասարկում: Եթե վերջին տարիներին մեծացրել էինք մեր դրամային պարտքի կշիռը, որը մոտավորապես հասել է 48 տոկոսի, ապա մյուս տարի այն մի փոքր նվազելու է՝ կախված կանխիկի պահանջարկից: Այսինքն, արտարժութային կարիքներից ելնելով՝ որոշել ենք, որ մյուս տարի ավելի շատ ենք դոլարային պարտք վերցնելու, քան այս տարի»,- ընդգծել էր նախարարը:

Վահե Հովհաննիսյանն արձանագրել էր նաև, որ այս տարի Հայաստանը թողարկելու է եվրոբոնդ: «Վերաֆինանսավորման ռիսկը մեծապես նվազեցրել ենք, որովհետև 2025 թվականին մարվող եվրոբոնդի մի մասն անցյալ տարի հետ ենք գնել: Այսինքն, այն բեռը, որն ունենք վճարելու մյուս տարի, էականորեն թեթևացրել ենք»,- նախորդ տարեվերջի ասուլիսում հայտարարել էր ՀՀ ֆինանսների նախարարը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ