Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:09 16-01-2025

Անդրեասյանն ու Մարագոսը քննարկել են կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը:

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք:

Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն անդրադարձել են ինժեներական և ձեռնարկատիրական կրթության ոլորտում ԵՄ և Թումո համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականի պլաններին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել նախորդ տարիների ընթացքում գործադրած համատեղ ջանքերի ու կատարած աշխատանքի համար՝ համագործակցությունը կարևորելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման համատեքստում: Նախարարն ընդգծել է՝ ԲՏՃՄ ուղղություններով կրթության զարգացումը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից է, և ՀՀ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված այդ ոլորտում որակական փոփոխության ապահովմանը:

«Անկասկած, այս նորարարական նախաձեռնությունն ու միջավայրը շատ կարևոր են: Կարծում եմ՝ ինժեներական կրթության նոր կենտրոնի հիմնումը նախ և առաջ ուղղված է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կարևոր է «Թումո տուփ» ծրագրի իրագործումը. դպրոցների հարևանությամբ «Թումո տուփերի» տեղակայումը զարգացման նոր հնարավորություն է, որը միաժամանակ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման բարենպաստ միջավայր է ուսուցիչների և սովորողների համար: Ժաննա Անդրեասյանը կարևորել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է Թումո կենտրոնը Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի սիներգիան, քանի որ դրանք միասին ստեղծում են կրթության որակի բարելավման միջավայր:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է՝ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու մարդկային կապիտալի զարգացումը խթանող նախաձեռնություններին, որոնք կարևոր նախադրյալ են Հայաստանում կայուն տնտեսական առաջընթացի ապահովման համար:

ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նաև շրջայց են կատարել կրթական կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող ծրագրերին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին