copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:55 13-01-2025

Մենք ձեր կողքին ենք․ Ալեն Սիմոնյանը ցավակցել է Լոս Անջելեսի աղետալի հրդեհներից տուժածներին

ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը տեղեկացնում է, որ Ալեն Սիմոնյանը հունվարի 10-ին X-ի իր միկրոբլոգում ցավակցել է հրդեհից տուժածներին և զորակցություն հայտնել նաև տուժած հայ
համայնքին։ «Մեր խորին կարեկցանքն ենք հայտնում բոլորին, ովքեր տուժել են Լոս Անջելեսի տարածքում աղետալի անտառային հրդեհներից, այդ թվում՝ հայ համայնքի բազմաթիվ անդամներին։ Թեև ոչ մի կորուստ չի կարող համեմատվել կյանքի կորստի հետ, մենք հավատում ենք ձեր տոկունությանը` այս ողբերգությունից վերականգնվելու համար։ Մենք ձեր կողքին ենք այս կործանարար ժամանակաշրջանում»,- գրել է Ալեն Սիմոնյանը։

Նշենք, որ Oragir.News-ը հունվարի 11-ին հոդված էր հրապարակել «ԱՄՆ-ին չեն ցավակցում, բայց Թուրքիային կշտապեին. ՀՀ պաշտոնյաները հեռագիր չեն հղել» վերնագրով, որտեղ նշել էինք, որ ցավակցություն չի հայտնել նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։




Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից