Երևանում օդի աղտոտվածությունը շարունակում է բարձր և վտանգավոր մակարդակի վրա մնալ։
Այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 18։00-ի դրությամբ Երևանում օդի աղտոտվածության ինդեքսը 177 է, որը շատ բարձր է նորմայից և առողջության համար վտանգավոր․ առաջարկվում է դիմակ կրել։

Թբիլիսում ժամը 18։00-ի դրությամբ օդի աղտոտվածության ինդեքսը 125 է, որն աանառողջ է համարվում զգայուն խմբերի համար։

Իսկ Բաքվում օդի աղտոտվածության ինդեքսը ժամը 18։00-ի դրությամբ, համեմատաբար Երևանի և Թբիլիսիի, ավելի ցածր է՝ 116, որը կրկին անառողջ է համարվում և վտանգավոր զգայուն խմբերի համար։

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) սահմանած նորմերով օդի աղտոտվածության ինդեքսը նորմայում պետք է չգերազանցի 50-ը։ Վերջին ժամանակահատվածում սակայն Երևանում այն հասել էր ռեկորդային թվերի՝ 5-7 անգամ գերազանցելով ԱՀԿ չափանիշները: