copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:57 10-01-2025

Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու

«Լիդիան Արմենիան» հանքը շահագործելու բոլոր թույլտվություններն ունի. հրավիրված ասուլիսին հայտնեց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

Նա նշեց, որ մասնավորապես ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) թույլտվության մասով Ամուլսարը, երկու փորձաքննություն է անցել՝ 2014 և 2016 թվականներին:

«Ամուլսարն ունի թույլտվություններ՝ հանքը շահագործելու, և այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ այս գործընթացը որևէ ձևով կասեցնելու»,- հայտարարեց նախարարը։ Ըստ նրա՝ դա ոչ թե ինքը, այլ քննությունն է ասում:

Նա նշեց՝ այլ բան է, որ շահագործելուց հետո որևէ պայման չպահպանվի և վերահսկողության ընթացքում վարչարարություն իրականացվի։

Ինչ վերաբերում է հանքը շահագործելու ռիսկերին, ապա, ըստ Սիմիդյանի, ընդերքօգտագործման դեպքում բնության համար միշտ ռիսկեր գոյանում են․«Ժամանակակից աշխարհում ժամանակակից գործիքներ ու նոր տեխնոլոգիաներ կան, որոնք որևէ գործունեության պարագայում կարող են օգնել, որպեսզի նվազեցվի կամ չեզոքացվի շրջակա միջավայրի վրա ազդեցությունը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից