copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:35 10-01-2025

Ժամանակի նույն պահին Դիլիջանում +15, իսկ Աշոցքում -11 աստիճան է. Սուրենյանի գրառումը

Հայաստանը կլիմայական առումով մի երկիր է, որտեղ ժամանակի նույն պահին տարբեր բնակավայրերում կարող է դիտվել 25-26 աստիճանի ջերմաստիճանային տարբերություն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսպիսով ժամը 14։00 դրությամբ, Կապանում և Դիլիջանում +14․․․+15, իսկ Աշոցքում -11 աստիճան է»,- գրել է Սուրենյանը: