copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:33 05-01-2025

Փաստորեն, ՀՀ ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք․ Մեսրոպ Առաքելյան

ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Տիրան Խաչատրյանի նկատմամբ Արցախում տեղի ունեցած ենթադրյալ հանցագործության մասով։ Փաստորեն, ՀՀ Քննչական կոմիտեն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք, որտեղ կատարված ենթադրյալ հանցագործությունների վրա տարածվում է ՀՀ Քրեական օրենսգիրքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի կալանավորմանը:

Փաստաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ այս առնչությամբ գրել է. «Եթե Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը եւ իշխող քաղաքական ուժը Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանի անբաժանելի մաս, այդ թվում՝ գրավոր արձանագրում անում, որ վերջինս Ադրբեջանի բացառիկ իրավազորության տակ գտնվող տարածք է, ապա ինչպիսի իրավազորությամբ են ՀՀ իրավապահ մարմինները քննում եւ կալանավորում այդ տարածքում «ենթադրյալ հանցավոր արարքներ» կատարած անձանց, առավել եւս՝ իրենց իսկ ձեռամբ Ազգային հերոս հռչակվածներին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է 44-օրյա պատերազմին առնչվող մեղադրանքով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է