copy image url
Ներքին Միտք 8 ամիս առաջ - 18:41 02-01-2026

Նույնիսկ Բաքվում դու շարունակում ես պայքարել. քո ուժը հեռվից էլ մեզ ուժ է տալիս. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ռուբեն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել։

Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։

Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։

Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել։

Դա քո տեսակի բացառիկությունն է՝ չկոտրվող, արժանապատիվ, պայքարող։

Քո ուժը հեռվից էլ մեզ ուժ է տալիս։

2026-ին անելու ենք հնարավորն ու անհնարը՝ քո և մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար։

Վերադարձ, որը կվերականգնի մեր ազգի արժանապատվությունը և կդառնա մեր հայրենիքի համար նոր ճանապարհի սկիզբ։

Այլ ճանապարհ չունենք։
Շնորհավոր Նոր Տարի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի