copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:21 27-12-2024

Կենտրոնական բանկը չի պատասխանում՝ «Թել-Սելը» ուղետոմս վաճառելու իրավունք ունի՞, թե՝ ոչ․ Hetq.am

2025 թվականի հունվարի 1-ից Երևան քաղաքում ներդրվելու է միասնական տոմսային համակարգը։ Այս համակարգի ներդրման համար քաղաքապետարանը պայմանագիր էր կնքել «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերության հետ։

Hetq.am-ի տեղեկություններով՝ կոնֆլիկտ է առաջացել Կենտրոնական բանկի (ԿԲ) և Երևանի քաղաքապետարանի միջև։ Ինչպես հայտնում են «Հետքի» աղբյուրները, Կենտրոնական բանկը խնդիր է տեսնում «Թել-Սելի» կողմից հանրային տրանսպորտի ուղետոմսեր և տրանսպորտային քարտեր վաճառելու մեջ։

«Թել-Սել» ընկերությունն ունի վճարահաշվարկային կազմակերպության լիցենզիա։ Այս լիցենզիան տրվել է ԿԲ-ի կողմից 2007 թվականին և վերջին անգամ թարմացվել 2024-ին։ Ըստ այդ լիզենզիայի՝ «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի իրականացնել՝

դրամական (փողային) փոխանցումներ,
վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ։

Հետևաբար ստացվում է, որ «Թել-Սելը» իրականացնում է և հունվարի 1-ից կշարունակի ավելի մեծ ծավալով իրականացնել մի գործառույթ, որը չի մտնում նրա ունեցած լիցենզիայով սահմանված գործառույթների մեջ։ Փաստացի, «Թել-Սելը» իրականացնում է տոմսերի վաճառք։

«Հետքը» հարցում ուղարկեց Կենտրոնական բանկ պարզելու՝ արդյոք ճի՞շտ են մեր ունեցած տեղեկությունները։ ԿԲ-ին մասնավորապաես հարցրել էինք.

Արդյոք տրանսպորտի տոմսեր (մեկանգամյա օգտագործման QR կտրոններ, մեկշաբաթյա, մեկամսյա կամ մեկ տարվա ուղետոմսեր) վաճառելու համար անհարժե՞շտ է լիցենզիա։

Եթե այո, ապա ինչպե՞ս պետք է ստանալ այդ լիցենզիան։

Արդյոք «Թել-Սել» ընկերությունը ստացե՞լ է այդ լիցենզիան։

Եթե ոչ, ապա ի՞նչ քայլեր է արել կամ անում ԿԲ-ն առանց լիցենզիայի տոմսերի վաճառքը կանխարգելելու կամ թույլ չտալու համար։

Հարցումն ուղարկելուց մի քանի օր անց ԿԲ-ն հայտնեց, թե պատասխանելու համար նրանց անհարժեշտ է լրացուցիչ 30 օր։

Սակայն այստեղ հարկ է նշել, որ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ չէ կատարել լրացուցիչ աշխատանք, հարցերը վերաբերում են ընթացակարգերին ու օրենսդրական կարգավորումներին, ինչը Կենտրոնական բանկի ամենօրյա աշխատանքի մաս է կազմում:

Այս պատասխանը ստանալուց հետո գրություն ուղարկեցինք Կենտրոնական բանկ՝ ներկայացնելով մեր հիմնավորումները, թե ինչու ենք խնդրում անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հնարավորինս սեղմ ժամկետում։ Գրության մեջ նշել էինք, որ մեր կողմից ուղարկված հարցերն ունեն հանրային մեծ հետաքրքրություն, առնչվում են տրանսպորտի թանկացմանը, հետևաբար տեղեկատվություն տարածելու իրավունքի իրացման ոչ իրավաչափ միջամտությամբ խոչընդոտվում է լրատվամիջոցի կարևոր հասարակական առաքելությունը, այն է՝ մամուլի՝ հանրային մարմինների նկատմամբ հսկողության գործառույթի իրականացումը։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը