copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:09 27-12-2024

Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը կերկարաձգվի մինչև 2025-ի դեկտեմբերի 31-ը

Դեռեւս 2020թ․ մարտի 26-ին հաստատվել է արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը, որի նպատակներն են տնտեսվարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիությունը, արդիականացնել արտադրական հնարավորությունները եւ խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, կառավարության նիստում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:

«Օժանդակությունը տրամադրվում է նպատակային վարկի կամ լիզինգի տարեկան տոկոսադրույքի 6-10 տոկոսի սուբսիդավորման ձեւով:

2022թ. մարտից մինչև 2024թ. դեկտեմբերի 1-ը, նպատակային ծրագրի շրջանակներում կնքվել է 6559 պայմանագիր՝ 341․8 մլրդ դրամ ընդհանուր պորտֆելով, ընդ որում՝

2022թ. նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմել է 60 մլրդ դրամ,

2023թ. նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելը կազմել է 148 մլրդ դրամ,

2024թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ՝ 2024թ. ընթացքում ձևավորված պորֆելը կազմում է 134 մլրդ դրամ։

Նպատակային ծրագրի շրջանակներում ձևավորված պորտֆելի 82%-ը (268.8 մլրդ դրամ) ուղղվել է փոքր և միջին ձեռնարկատիրություն հանդիսացող սուբյեկտների ֆինանսավորմանը: Պորտֆելի ամսական աճը կազմում է 12 մլրդ դրամ, եւ կառավարության կողմից ամսական սուբսիդավորումը՝ մինչեւ 1,5 մլրդ դրամ:

Առաջարկվում են հետեւյալ բովանդակային փոփոխությունները այդ ծրագրում.

Հաշվի առնելովնպատակային ծրագրի մեծ պահանջարկը, հնարավոր շահառուների մեծ թվաքանակը, ինչպես նաեւ նխանշված նպատակները, այն է՝ մինչեւ 2026-ը արտադրողականության աճի ցուցանիշը հասցնել 12 դոլար ՀՆԱ/մարդ*ժամի, առաջարկվում է նպատակային ծրագրի վերջնաժամկետը երկարաձգել մինչեւ 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Ծրագրի շրջանակներում խորհրդատվական/աուդիտորական կազմակերպություններին ներկայացվող 500 մլն դրամ և ավելի շրջանառության պահանջը նվազեցնել մինչև 400 մլն դրամ՝ ընդլայնելով ավելի շատ խորհրդատվական/աուդիտորական կազմակերպությունների ներգրավելու հնարավորությունները:

Բացի այդ, բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրով փոխհատուցվում է տնտեսվարողների կղմից ներգրավված բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի 20-70 տոկոսը՝ ըստ պայմանների:

2023-ի հունվարից մինչեւ 2024-ի դեկտեմբերի շուրջ 60 կազմակերպություններից ստացվել է 763 հայտ: Այս պահին շահառու կազմակերպությունների քանակը 45 է՝ 510 բարձր որակավորում ունեցող մասնագետներով»,- հայտարարեց նախարարը:

Նա ներկայացրեց, թե ինչ բովանդակային փոփոխություններ են առաջարկվում.

Շահառուների ցանկից հանել ֆինանսական և ապահովագրական գործունեություն և մեծածախ ու մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին, քանի որ ֆինանսական և ապահովագրական գործունեությունն ունի ինքնաֆինանսավորման հնարավորությունների շնորհիվ առկա եկամուտների և շահութաբերության բարձր մակարդակ, իսկ մեծածախ և մանրածախ առևտուրը համարում ենք, որ խիստ մրցակցային և հավելյալ արժեք ստեղծող ոլորտ է»,- ասաց նա:

ՏՏ ոլորտին բավականին աջակցություն է տրամադրվում, ուստի, ըստ նախարարի, այս և այլ ոլորտների միջև մրցակցությունն ապահովելու նպատակով բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը կփոփոխվի:

«Բարձր որակավորում ունեցող մասնագետների հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների փոխհատուցման չափը 20-ի փոխարեն սահմանում ենք 10, 50-ի փոխարեն՝ 30, 70-ի փոխարեն՝ 50»,- ասաց նախարարը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել

Ձեզ գուցե հետաքրքրի