copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:23 24-12-2024

Փաշինյանը ՀԾԿՀ նախագահի հետ խոսել է հոսանքի թանկացումից․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեւական ժամանակ վստահ են եղել, որ շուտով հոսանքի նոր թանկացման հարցն են քննարկելու, եւ անգամ սակագնի բարձրացման չափերն են հայտնի եղել: Սակայն ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, որը նոյեմբերի 15-ին է ընտրվել, օրերս եղել է Նիկոլ Փաշինյանի մոտ, վերադարձել եւ ՀԾԿՀ անդամներին հայտնել, որ վերջինս իրեն ասել է` առաջիկա տարին հոսանքը չպետք է թանկանա, առջեւում ընտրություններ են:

ՀԾԿՀ անդամ Սեդա Շահինյանը մեզ ասաց. «Մենք սակագնի վերանայման հայտ չունենք: Սակագները վերանայվում են ոչ միայն լիցենզավորված անձանց հայտերի հիման վրա, այլ նաեւ հանձնաժողովի նախաձեռնությամբ»։ Իսկ վերջին շրջանում նման քննարկումներ եղե՞լ են։ «Այդ քննարկումները միշտ են տեղի ունենում։ Եկող տարվա համար եթե էլեկտրականությունը թանկացնելու որոշում լիներ, հանրությունը կիմանար»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ