Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:05 23-12-2024

ՀՀ-ում ՄԻՊ-ը զբաղված է օրվա իշխանություններին ծառայելով. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանն օրերս Հանրայինի տաղավարում Հայաստանում որպես մարդու իրավունքների գլխավոր խնդիր մատնանշեց հանրային սննդի օբյեկտներում աղմուկի հարցը։

Փաստենք, որ քրգործերով, ձերբակալություններով և այլ զանազան միջոցներով քաղաքական ճնշումներ բանեցնող իշխանության պարագայում ՄԻՊ-ին անհանգստացնում են նման «անշառ» հարցերը։
Մինչդեռ, արցախցի երիտասարդներին ոստիկանական բաժանմունքներում օրերով պահելու, ծեծի ենթարկելու, նահատակ հերոսների ծնողների, պատգամավորների, լրագրողների նկատմամբ իրականացված բռնության դեպքերի առնչությամբ երբևէ չենք լսի ՄԻՊ-ի կողմից հստակ դատապարտող հայտարարություններ և դրան հաջորդող համապատասխան գործողություններ։

Բազմիցս բարձրաձայնել, անձամբ դիմել եմ տիկին Մանասյանին, որպեսզի իր գրասենյակը վերջապես զբաղվի «Սրբազան շարժման» աջակիցների ավտոմեքենաները ամիսներ շարունակ ապօրինաբար հատուկ տարածքում պահելու հարցով։

Այս ընթացքում լրատվամիջոցների մասնակցությամբ 2 անգամ փորձել ենք հանդիպել տիկին Մանասյանին իր գրասենյակում՝ փոխանցելու մեր մտահոգություններն այս հարցերի շուրջ, սակայն, վերջինս չի ցանկացել ընդունել մեզ։

ՄԻՊ-ը չայցելեց նաև ՁՊՎ՝ տեսակցելու այն 9 երիտասարդներին, որոնք ձերբակալվել էին անօրինական զենք պահելու կասկածանքով։

Եվ ընդհանրապես, չենք տեսնում իշխանություններին ուղղված հստակ ուղերձ՝ դադարեցնելու ընդդիմադիր հայացքներ ունեցողներին 72 ժամով ազատությունից զրկելու արատավոր պրակտիկան։

Արձանագրենք, որ տիկին Մանասյանն իր հարցազրույցներում շարունակում է ընդդիմության հավաքների ժամանակ անհամաչափ ուժի, հատուկ միջոցների կիրառման, ինչպես նաև՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումների առնչությամբ տալ ոչ հստակ, հեղհեղուկ և անհասցե մեկնաբանություններ, գնահատականներ։

ՄԻՊ-ը շարունակում է պնդել նաև, որ Հայաստանում չկան քաղբանտարկալներ։
Ժողովրդավար պետություններում Մարդու իրավունքների պաշտպանը անկախ պաշտոնատար անձ է, իսկ մեր պարագայում վերջինս զբաղված է օրվա իշխանություններին հլու-հնազանդ ծառայելով, վերջիններիս շահերը պաշտպանելով»:

Ամենից շատ դիտված

13:34 Մենք միշտ կհիշենք քո ժպիտը. Հրաչ Մուրադյանի կինը մասնակցել է դերասան Խաչատուր Հունանյանի հուղարկավորությանը
15:33 Ինչ տհաճ ա, ինչ զզվելի. Ժաննա Բուտուլյանի արձագանքը՝ Երևանի կենտրոնում թուրքական բեռնատար տեսնելիս
20:00 29 մլրդ-ից՝ 16.8 մլրդ դրամ. Սեդրակ Քոչարյանի «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հասույթը կտրուկ նվազել է
14:20 Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. ԱՆ
18:00 «Միասնության թևեր»-ում մեղավոր են փնտրում․ Թաթոյանը նոկդաունի մեջ է, Անանյանին մեղադրում են Փաշինյանի հետ կապերի մեջ. թարմացված
15:20 Ինչի՞ չեն գալիս, գուցե բոյկոտում են, կամ նեղացել են. պատգամավորների մի մասը գործից փախել են. Ռուբինյանը՝ բացակա ընդդիմադիրների մասին
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
13:29 Արագածոտնի մարզում վթարի է ենթարկվել երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը
14:55 Ներեցի կուրությունս՝ սիրուց ծնված. Զիրոյանի անկեղծ խոստովանությունը
16:30 Ինչպես կարող են ընդդիմադիր թեկնածուները պաշտպանվել հետապնդումներից