Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:13 20-12-2024

Թրամփն ու Պուտինը կարող են 2025-ին հանդիպել. The Washington Post

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կարող են հանդիպել՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Նման ենթադրություն է արել The Washington Post թերթը։

Հրատարակության համաձայն՝ «ինքնահռչակ ալֆա աշխարհաքաղաքական առաջնորդների» հնարավոր հանդիպումը նվիրված կլինի Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության կարգավորմանը։

Պարբերականը վկայակոչում է ռուսական դիվանագիտական ​​աղբյուրը, որն ասել է, որ Մոսկվան փոխզիջման տրամադրված չէ, քանի որ մարտադաշտում իրավիճակը զարգանում է իր օգտին, և բանակցելու է ուժի դիրքերից։ Միաժամանակ, զրուցակիցը նշել է, որ Ռուսաստանը կարող է ճկունություն ցուցաբերել տարածքային պահանջների նկատմամբ՝ Եվրասիա մայրցամաքի ապագա անվտանգության ճարտարապետության հարցում զիջումների դիմաց։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ Կրեմլը կձգտի բանակցությունները վերածել երկարատև գործընթացի՝ չնայած Ուկրաինայի հարցով արագ գործարք կնքելու Թրամփի ցանկությանը։

«Ըստ էության, դա նշանակում է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է աշխարհը բաժանել ազդեցության գոտիների՝ երաշխավորելով Ռուսաստանի գերակայությունն Ուկրաինայի, Վրաստանի և ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող այլ նախկին խորհրդային հարևանների նկատմամբ։ Դա կսահմանափակի ՆԱՏՕ-ն և կվտանգի Եվրոպայի անվտանգությունը»,- գրում է Washington Post-ը։

Այնուամենայնիվ, թերթը նշում է, որ դժվար թե կողմերը կարողանան համաձայնության գալ «Պուտինի մաքսիմալիստական ​​դիրքորոշման» և Թրամփի՝ «թույլ երևալու» մտավախությունների պատճառով։

Ամենից շատ դիտված

01:00 ԱԺ ընտրությունների արդյունքները․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
00:43 ՔՊ՝ 56.04%, Ուժեղ Հայաստան՝ 21․87%, Հայաստան դաշինք՝ 8․69%․ 131 տեղամասի արդյունքները
23:43 Իրավիճակը ՔՊ շտաբի մոտ. նախնական տվյալներով՝ Փաշինյանի ուժը հաղթում է. ՈւՂԻՂ
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
00:13 Հայերն իրոք քվեարկել են հօգուտ ադրբեջանցիների հետ ապրելու․ Հայկ Մարտիրոսյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
19:16 30.000 արցախցի զրկվել է իրենց ընտրական իրավունքից. Ռոման Երիցյան
22:40 Երևանում տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ. բժիշկները պայքարում են 30-ամյա տղամարդու կյանքի համար