Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:13 19-12-2024

Մեծ Բրիտանիան Վրաստանի 5 պաշտոնյայի է ներառել պատժամիջոցների ցուցակում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները հինգշաբթի օրը հայտարարել են Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիին և չորս այլ պաշտոնյաների պատժամիջոցների ցուցակում ներառելու իրենց որոշման մասին։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել վրացի հինգ պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են Վրաստանում լրագրողների և խաղաղ ցուցարարների վրա հարձակումների համար»,- ասվում է բրիտանական կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։

Գոմելաուրիից բացի, պատժամիջոցների են ենթարկվել վերջինիս տեղակալը, Թբիլիսիի ոստիկանապետը, Վրաստանի ՆԳՆ հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի տնօրենն ու նրա տեղակալը։ Միացյալ Թագավորության կառավարությունը նշում է, որ Վրաստանի իշխանությունները սկսել են համակարգված ճնշումներ ցուցարարների, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և ընդդիմության նկատմամբ, որոնք պայքարում են «Վրացական երազանքի» հակաեվրոպական որոշումների դեմ։ Համաձայն բրիտանական իշխանությունների հայտարարության՝ պատժամիջները ներառում են Մեծ Բրիտանիա մուտքի արգելք և ակտիվների սառեցում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով