Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:54 18-12-2024

Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Անկարայում հանդիպել է Մեծ Բրիտանիայի ռազմական գնումների և արդյունաբերության պետնախարար Մարիա Իգլի հետ: Փոխանցում է Ermeniahber-ը։

Թուրքական գերատեսչությունը տարածել է հանդիպման լուսանկարը, սակայն օրակարգի վերաբերյալ բովանդակային գրություն դրանում չի եղել: