copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:46 18-12-2024

ԲԴԽ նախագահը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը մասնակցել է ԱՊՀ գերագույն դատարանների նախագահների խորհրդի առաջին նիստին:

Անկախ պետութունների համագործակցության գերագույն դատարանների խորհրդի առաջին նիստն անցկացվել է Երևանում, որի նախագահությունը ստանձնել էր Հայաստանը։

Ողջույնի խոսքում ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը նշել է, որ այս հանդիպումը Հայաստանում անցկացնելը մեծ պատիվ է և հնարավորություն ԱՊՀ պետությունների միջև իրավական համագործակցությանը նոր որակներ հաղորդելու և նոր ձեռքբերումներ գրանցելու համար:

«Այս հանդիպման ընձեռնած հնարավորությունից օգտվելով՝ ուզում եմ ընդգծել, որ այն անմիջական ներդրում կունենա ԱՊՀ պետությունների միջև համագործակցության պատմության մեջ, ինչպես նաև հիմք կհանդիսանա նոր փոխհարաբերությունների ձևավորման համար:

Վստահ եմ, որ արդեն այս տարիների ընթացքում կազմավորված որոշակի փոխգործակցության ուղիները և ԱՊՀ մասնակից երկրների՝ տարբեր ոլորտներում ձեռք բերված լավագույն փորձն անհրաժեշտ և արդյունավետ կլինի նոր կառույցի ձևավորման համար:

Ողջունելով և բարձր գնահատելով այօրվա միջոցառումը՝ հույս ունեմ, որ այս նիստը հարթակ կհանդիսանա ԱՊՀ մասնակից երկրների գերագույն դատարանների նախագահների միջև բարյացակամ համագործակցության և պրոֆեսիոնալ քննարկման համար»,- իր խոսքում ընդգծել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը:

Նիստը նախագահել է Վճռաբեկ դտարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, նիստին ներկա են եղել նաև Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, դատական իշխանության ներկայացուցիչներ՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Վճռաբեկ դատարանի դատավորներ, Դատական դեպարտամենտի և Արդարադատության ակադեմիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ