copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:34 25-11-2022

ԱԻՆ-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների միջպետական խորհրդի առցանց նիստին

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը և ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ Գուրգեն Մարտիրոսյանը մասնակցել են ԱՊՀ անդամ պետությունների՝ տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական 34-րդ խորհրդի նիստին, որն անցկացվել է առցանց ձևաչափով։

Մասնակիցները քննարկել են միջպետական խորհրդի նախագահության, 2021-2022թթ․-ին համագործակցության բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որը վերաբերվում է տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանը, ինչպես նաև՝ 2023 թվականի խորհրդի հիմնական գործունեության միջոցառումների ծրագրի նախագծի վերաբերյալ մի շարք հարցեր։

Նախարարի առաջին տեղակալը բարձր է գնահատել ԱՊՀ գործադիր կոմիտեի ջանքերն ու ներդրումը բազմակողմ հարաբերությունների զարգացման գործում և շնորհակալություն հայտնել աղետների հետևանքների վերացման հարցերում սերտ և ընդլայնված համագործակցության համար։

«Մեր գերատեսչությունների միջև սերտ փոխգործակցության զարգացումը բարդ և պատասխանատու աշխատանքում կդառնա համատեղ ձեռքբերումների գրավականը։ Հույս ունեմ, որ ԱՊՀ անդամ պետությունների հետ հարաբերությունների զարգացման տեմպերը մոտ ապագայում դուրս կգան իրական հագեցվածության նոր մակարդակի։ Նիստի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին մաղթում եմ բեղումնավոր աշխատանք, կառուցողական երկխոսություն և արդյունավետ փոխգործակցություն»,-նշել է Արտյուշ Գրիգորյանը։

ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից առաջարկվել է 35-րդ հոբելյանական նիստն անցկացնել Հայաստանում։ Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներում քննարկել այդ առաջարկը։

Ամենից շատ դիտված

21:03 Ցուցադրական այցեր և բացահայտ թափթփվածություն. ինչպես է օրինակ ծառայում Պապիկյանի թիկնապահը
19:25 Մոսկվայում երեկ սկսվել է «Սպայկա»-ի տնօրենի դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը
09:12 Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները․ «Հրապարակ»
15:00 20 մլրդ դրամ Հայկ Սարգսյանի պատճառով չի մտնի պետբյուջե
14:25 Քրիստինե Վարդանյանը պետք է լինի վերջին դաշնակցականը. Եղոյանի նյարդային ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
18:08 Հայաստանը միտումնավոր մզկիթներում խոզեր, կովեր է պահել՝ մեզ վիրավորելու, նվաստացնելու համար. Ալիև
09:00 Իրանը չի բանակցի ԱՄՆ-ի հետ, քանի դեռ չեն կատարվել իր պայմանները
13:00 Որ հզոր ուժերին է պարտվել Սերժ Սարգսյանը
19:56 Ջրի միջոցով ինֆեկցիոն վարակներ ենք ունենալու, նախարարությունը պետք է մի կողմ դնի ամբիցիաներն ու գործով զբաղվի
18:35 Գառնիում եղբայրները տեղափոխվել են հիվանդանոց․ կասկածյալների մեջ են վարչական ղեկավարի ազգականները, ովքեր գործի են դրել շինարարական գործիքներ